Ներքին 2 տարի առաջ - 21:30 22-07-2024

Իշխան Սաղաթելյանը Բելգիայում բարձրացրել է արցախահայության վերադարձի իրավունքի հարցը

Այսօր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ հանդիպումներ ենք ունեցել Բելգիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հոֆի, Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլեյի և Բելգիայի Ֆրանսախոս ամենամեծ կուսակցություն MR-ի խմբակցության ղեկավար Գայտան վան Գոյձնհովենի հետ։ Այդ մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․

«Հանդիպումների ընթացքում անդրադարձ ենք կատարել․

● Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման հրամայականին

● Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներ բանեցնելու անհրաժեշտությանը և հայ ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին

● Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների փաստերին, ադրբեջանական շարունակվող ագրեսիային և Ադրբեջանի կողմից ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի դրսևորման շարունակական վարքագծին

● Բաքվում անցկացվելիք COP 29 համաժողովի ընթացքում միջազգային հանրության օբյեկտիվ կեցվածքի դրսևորման կարևորությանը

● Հայաստանյան ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին և ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդումների կրկնվող դեպքերին

Յանեկ Պոլեյի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում ԵՍԿ և ՀՅԴ գործակցության սերտացման, միջկուսակցական հարաբերությունների զարգացման, Հայաստանում սոցիալ-դեմոկրատական քաղաքական արժեքային համակարգի առաջմղման վերաբերյալ»,- հայտնել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան

Ձեզ գուցե հետաքրքրի