Ներքին 2 տարի առաջ - 18:48 22-07-2024

Քննարկվել են Քննչական կոմիտեի և ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները

ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Ծաղկաձորում հուլիսի 19-20-ին հայաստանյան տարբեր լրատվամիջոցների շուրջ երկու տասնյակ լրագրողների մասնակցությամբ անցկացվել է «Իրավապահ մարմիններ-մեդիա համագործակցության բարելավում» խորագրով վերապատրաստում-քննարկում։

Այն ուղղված էր ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից, հանրային ռազմավարական հաղորդակցության շրջանակներում լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքային հարաբերությունների բարելավմանը, հաղորդակցության ընթացքում ի հայտ եկող պրակտիկ խնդիրների քննարկմանը, երկու գերատեսչություններում իրականացվող բարեփոխումների, քրեադատավարական նոր ընթացակարգերի համատեքստում քրեական հետապնդման մարմինների միջև գործառույթների հասցեագրման իրազեկմանը։

Բացման և ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նրանք ընդգծել են միջոցառման նշանակությունը իրավապահ մարմիններ-մեդիա հարաբերությունների համակարգային հենքի ամրապնդման ճանապարհին առկա խնդիրների քննարկման, հետադարձ կապի ապահովման առումով և շնորհակալություն են հայտնել ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակին՝ նման ձևաչափով կարևոր միջոցառմանն աջակցություն ցուցաբերելու համար։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը և ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից իրականացվող հանրային ռազմավարական հաղորդակցության սկզբունքները, ներքին կանոնակարգումները, այս ոլորտում իրականացվող գործունեության ուղղությունները, առաջնայնություններն ու խնդիրները։

Քննարկվել են նաև ՀՀ քննչական կոմիտեում և ՆԳՆ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները, ճգնաժամային հաղորդակցության առանձնահատկությունները, ժողովրդավարական արժեքների համատեքստում կարծիքի արտահայտման ազատության հետ կապված խնդիրները։ Մեդիափորձագետների մասնակցությամբ արծարծվել են նաև քրեական-իրավական ոլորտում տեղեկատվական անվտանգության, կիբեռիրազեկման և մեդիագրագիտության, ինչպես նաև փաստերի ստուգման գործիքների կիրառման արդիական հարցեր։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը մանրամասն ներկայացրել է վերջին տարիներին ՀՀ քննչական կոմիտեում կատարված բարեփոխումների նպատակներն ու թիրախները, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքները։ Արսեն Այվազյանը հանգամանորեն անդարդարձել է նաև նոր քրեադատաիրավական ընթացակարգերի շրջանակում Քննչական կոմիտեի գործառույթներին՝ կապված քրեական վարույթների նախաձեռնման, մեղադրանքների ներկայացման, խափանման միջոցների կիրառման հետ, ինչպես նաև՝ քրեական վարույթների շրջանակներում իրավապահ մարմինների գործառույթների բաշխմանը, դրանց կապակցությամբ տրամադրվող հանրային տեղեկատվության առանձնահատկություններին և սահմանափակումներին։

ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Մարիցա Հովհաննիսյանը ներկայացրել է ԱՄՆ-ի աջակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ-ի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի ընդհանուր շրջանակը։

Սեմինար-քննարկման ընթացքում ծավալվել է շահագրգիռ, օգտակար երկխոսություն։ Մասնակիցների կողմից նման ձևաչափով հանդիպումներն օգտակար են գնահատվել՝ դրանք շարունակական դարձնելու ակնկալիքով։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան

Ձեզ գուցե հետաքրքրի