Ներքին 2 տարի առաջ - 18:08 22-07-2024

Հայհիդրոմետի պատվիրակությունն այցելել է Վրաստան

​2024 թվականի հուլիսի 15-ից 19-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն պարոն Լևոն Ազիզյանի գլխավորությամբ, այցելել է Վրաստան:

Այցի նպատակն էր ընդլայնել Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի ոլորտում։ Այցը հագեցած էր Հայհիդրոմետի և Բնապահպանական ազգային գործակալության (ԲԱԳ/NEA) միջև համագործակցության ամրապնդմանը միտված նշանակալից հանդիպումներով և շրջայցերով։ Հանդիպումը կազմակերպվել էր «Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարում» ծրագրի (ՀԿՏՋՌԿ/SCRWM) աջակցությամբ։

Այցի ընթացքում տեղի ունեցած հիմնական իրադարձությունները․

✅Հուլիսի 15-ին պատվիրակությունը Թբիլիսիում հանդիպել է Բնապահպանական ազգային գործակալության (ԲԱԳ/NEA) ղեկավար անձնակազմի հետ՝ գործակալության ղեկավար Վասիլ Գեդևանիշվիլիի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում վերանայվել է երկարաժամկետ համագործակցության շրջանակ ստեղծելուն ուղղված Փոխըմբռնման հուշագրի (MoU) նախագիծը։ ԲԱԳ-ի ներկայացուցիչները ներկայացրել են գործակալության կողմից իրականացվող հիմնական հիդրոօդերևութաբանական գործունեությունները և մատուցվող կլիմայական ծառայությունները։ Պատվիրակությունն այցելել է նաև Կիկեթիի ռադարային եղանակային համալիր՝ ծանոթանալու դրա գործառույթներին։

✅ Հուլիսի 16-ին պատվիրակությունն այցելել է Կազբեգիի շրջան՝ ծանոթանալու Դևդորակիի ազդարարման համակարգին։

✅ Հուլիսի 17-ին պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի պետական համալսարանի հիդրոօդերևութաբանական կայան, որը սերտորեն համագործակցում է ԲԱԳ-ի հետ՝ ծանոթանալու տարբեր տեսակի հիդրոլոգիական և օդերևութաբանական մոնիթորինգային սարքավորումներին: Քննարկումները շարունակվել են Բնապահպանական ազգային գործակալությունում ապագա երկկողմ համագործակցության և Հայհիդրոմետի և ԲԱԳ-ի միջև համատեղ գործողությունների ծրագրի շուրջ:

✅ Հուլիսի 18-ին պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի օդերևութաբանական համալիր կայան և ստուգաչափման կայան, ծանոթացել Շրջակա միջավայրի աղտոտման և մոնիթորինգի վարչության գործունեությանը:

Սույն այցով կամրապնդվի հիդրոօդերևութաբանական և բնապահպանական հարցերի շուրջ համագործակցելու Հայաստանի և Վրաստանի հանձնառությունը՝ Փոխըմբռնման հուշագրի և Համագործակցության Համատեղ Ծրագրի վերջնականացման և ստորագրման ապագա գործընթացների պլանավորմամբ, որի համար կողմերը կդիմեն ՀԿՏՋՌԿ ծրագրին՝ աջակցություն ստանալու նպատակով։

Երկու կողմերն էլ ոգեշնչված էին երկու կառույցների միջև ապագա փոխգործունեության հնարավորությունների ընդլայնման հեռանկարով, ինչպես նաև երկու երկրների հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգերը բարելավելու համատեղ ջանքերի ներդրման պատրաստակամությամբ։

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Բնապահպանական տեղեկատվական և կրթական կենտրոն, ծանոթացել դրա գործունեությանը, ինչպես նաև կենտրոնի կողմից մատուցվող կրթական և տեղեկատվական ծառայություններին։ Հայհիդրոմետի տնօրեն Լևոն Ազիզյանը և Կենտրոնի տնօրեն Թամար Ալադաշվիլին քննարկել են ապագա համագործակցության հնարավորությունները և Վրաստանի ու Հայաստանի Օրհուս կենտրոնների միջև հնարավոր ծրագրերի իրականցաման շրջանակը։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան