Ներքին 2 տարի առաջ - 17:48 22-07-2024

Մեկ շաբաթում փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը

Հուլիսի 15-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 624 դեպք, որից 222-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 139, փլուզման՝ 4, երկրաշարժի, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 3-ական, դիակի հայտնաբերման, վտանգավոր աղբյուրների հայտնաբերման, օդաղետի, պայթյունի, դարափուլի,դժբախտ պատահարի, ջրահեղձման՝ 1-ական, ուժեղ քամու, տեղատարափ անձրևի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 30, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 17, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 196, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 42, հրդեհի կեղծ կանչի՝ 39, 65 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 109, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան