Ներքին 2 տարի առաջ - 15:48 22-07-2024

Եթե Ադրբեջանի հայտարարությունը կրկնվի՝ նշանակում է պատրաստվում է ռազմական սադրանքի․ Նահապետյան

Ադրբեջանի ՊՆ-ն նախօրեին հաղորդագրություն էր տարածել, թե հուլիսի 20-ին, ժամը 22։10-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն պատասխան հայտարարություն տարածեց, նշելով, որ այս հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն, անդրադառնալով այս հարցին, նկատեց, որ եթե այսպիսի հաղորդագրությունները պարբերաբար կրկնվեն, ուրեմն Ադրբեջանը պատրաստվում է գործողությունների։

«Երկար ժամանակ չկար հայտարարություն խախտումների հետ կապված։ Եթե այս հայտարարությունները պարբերաբար լինեն, նշանակում է Ադրբեջանը ինֆորմացիոն հող է պատրաստում ինչ-որ տեղում ռազմական սադրանք կամ գործողություններ անելու»,- նշեց նա։

Նահապետյանի դիտարկմամբ՝ հաշվի առնելով, որ հայկական կողմը հերքել է կրակոցների մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, ապա այդ հայտարարությունները վստահաբար կկրկնվեն։

«Ես հիշեցնեմ՝ ապրիլի հայտնի դեպքերի ժամանակ, երբ իրենք գործողություններ սկսեցին, դրանից առաջ մոտ 15 օր անընդհատ՝ օրը մի քանի անգամ, նման հայտարարություններ էին տարածում»,- եզրափակեց Նահապետյանը։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան