Ներքին 2 տարի առաջ - 13:35 22-07-2024

Երևանում աղբահանությունը կիրականացվի GIS համակարգով. թվայնացման գործընթացը մեկնարկել է

Այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը տեղեկացրեց, որ այս պահին իրականացվում են GIS համակարգով աղբամանների տեղադրման աշխատանքներ, որը թույլ կտա տեսնել, թե մայրաքաղաքում որ աղբամաններն են մաքրվել յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ, որոնք են մնացել:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ այդ համակարգի ներդրման արդյունքում կարողանալո՞ւ են օնլայն ռեժիմով տեսնել աղբահանության աշխատանքները: Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ այս պահին աղբամանների թվայնացում է իրականացվում, 2-րդ փուլով՝ աղբատարների GPS տվյալները կցուցադրվեն քարտեզի վրա, որն էլ թույլ կտա վերահսկել աղբահանության գործընթացը:

Սաշա Կատվալյանը նշեց, որ մի քանի գործիք է նախատեսվում այս գործընթացի համար, 1-ին՝ ցույց է տրվելու, որ աղբատար մեքենան մոտեցավ աղբամանին, 2-րդ՝ ինչքան ժամանակում այդ գործողությունն արվեց, 3-րդ՝ քանի անգամ պիտի աշխատի աղբատար մեքենայի ամբարձիչը, այսինքն՝ եթե տարածքում կա 4 աղբաման, աղբամանը 4 անգամ պետք է բացվի-փակվի:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան