Ներքին 2 տարի առաջ - 21:56 18-07-2024

Երևանում «Mercedes»-ը վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը հայտնել են, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
17:36 Արսենի նպատակն էր փոփոխություններ բերել Ստեփանավանում․ Արթուր Միքայելյան