Մամուլ 2 տարի առաջ - 07:18 17-07-2024

ԱԺ-ում պարգեւատրումների շքերթը շարունակվում է. աշխատակազմի պետական ծառայողները այս ամիս երկրորդ անգամ են պարգեւատրվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԱԺ-ում պարգեւատրումների շքերթը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ են պարգեւատրվում:

Նախ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր Սահմանադրության օրվա առիթով միանվագ պարգեւատրել պատգամավորներին եւ ԱԺ աշխատակազմին, հիմա էլ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն արձակուրդում գտնվող Ալեն Սիմոնյանին է փոխարինում, կրկին պարգեւատրել է ԱԺ պետծառայող աշխատակիցներին: Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ Ռուբինյանի կարգադրությամբ, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները միանվագ դրամական պարգեւատրում են ստացել. թե ինչու են ամռան այս ամիսներին ԱԺ-ում այսքան պարգեւներ շռայլվում, այն դեպքում, երբ նիստեր չեն էլ հրավիրվում, հիմնավորված չէ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար