Նավթի գինը միջազգային շուկայում հասել էր վերջին հինգ ամիսների ամենաբարձր գնին, և ենթադրվում էր, որ եթե այն հատի 115 դոլարի հոգեբանական սահմանը, դրա վերահսկողությունն էլ ավելի կբարդանա։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 20-22-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Արարատի մարզի Վեդի համայնքում մարտի 27-ին կայացած տեղական ինքնակառավարման համամասնական ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 37 հազար 15 քաղաքացիներից 23 հազար 378-ը կամ 63,16%-ը։
Արարատի մարզպետը հույս է հայտնել, որ Վեդի խոշորացված համայնքը զարգանալու է:
Բնակիչներից մեկն էլ նշեց, որ վճարումները պահանջում են, բայց նախ պետք է եղածը վաճառեն, որ կարողանան վճարել։