Ներքին 2 տարի առաջ - 21:37 04-07-2024

Երևանում բախվել են 6 ավտոմեքենաներ, այդ թվում՝ Չարենցավան-Երևան երթուղու «Գազել»-ը. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 20 հասցեի դիմացի ճանապարհահատվածում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Եղիշե Սիմոնյանի վարած «Կամազ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Համլետ Շեկյանի վարած մարդատար «Գազել»-ը, որից հետո «Կամազ»-ն ընդհարվել է կայանված վիճակում գտնվող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված «Opel»-ին, որն էլ առաջ հրվելով ընդհարվել է կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ ընդհարվել է առաջնամասում կայանված «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 70-ամյա Մերի Շահբազյանը, 25-ամա Քրիստինե Սարիբեկյանը, 22-ամյա Նատալյա Համբարձումյանը և 61-ամյա Սարգիս Սարգսյանը մարմնական վնասվածքներով բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար «Գազել»-ն սպասարկում է Չարենցավան-Երևան թիվ 275 երթուղին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում