Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:09 03-07-2024

Չեմ կարողանում տղերքի աչքերին նայել. X զորամասը քանդում են. Աղաբեկ Խաչատրյան

Երևանի Ուլնեցի փողոցում գտնվող զոհված հերոսներին նվիրված «X զորամաս»-ը քանդում են։

Oragir.News-ն այսօր եղել է տարածքում, ֆիքսել, որ հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են։ Ընդ որում, հերոսներին նվիրված «X զորամասը» քանդում են ազգությամբ հնդիկները, հայերը հրաժարվել են զոհվածներին նվիրված հուշարձանին մատով կպնել։

Հրամանատար Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը, ում ձեռքով է կառուցվել հուշարձանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ հողի սեփականատերը դատարան է դիմել և պահանջել, որպեսզի տարածքն ազատեն։ Մի քանի օրից հերոսներին նվիրված հուշարձանի հետքն էլ չի մնա այս վայրում։

«Էս ինչ ա կատարվում մեր երկրում։ Էս տղերքին մի կոշիկի տեղ էլ չի՞ հասնում։ Մարդը պիտի առաջին հերթին հայ լինի, հետո խիղճ ունենա։ Փողով ինչ ուզես կսարքենք։ Փողով չի։ Բա թասի՞բը, բա նամո՞ւսը»,- ասաց Աղաբեկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Արցախյան բոլոր պատերազմներում զոհված տղաներին նվիրված հուշահամալիր-թանգարանի` X զորամասի շուրջ կրքերը թեժացան ուղիղ 1 տարի առաջ, երբ տարածքի սեփականատեր հայտնվեց և պահանջեց ապամոնտաժել հերոսներին նվիրված հուշահամալիրը։

Զոհված զինծառայողների ծնողները բազմաթիվ անգամներ դիմել էին գործող իշխանություններին, որպեսզի քայլեր ձեռնարկեին և նշված տարածքը հատկացնենին հերոսներին։ Զոհվածների ծնողների հետ հենց X զորամասում հանդիպել էր Տիգրան Ավինյանը, խոսատցել, որ կփորձի լուծում տալ խնդիրին, սակայն քաղաքապետ դառնալուց հետո, որևէ բան փաստացի չկարողացավ անել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը