Ներքին 2 տարի առաջ - 17:53 02-07-2024

Գեղարքունիքում «ՈՒԱԶ»-ը բախվել է ճամփեզրին տեղադրված վագոն տնակին․ կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Ռոբերտ Գրիգորյանը իր վարած «ՈՒԱԶ 3303» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախ կողմում գտնվող վագոն տնակին։

Վթարի հետևանքով Ռ․ Գրիգորյանն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ