Ներքին 2 տարի առաջ - 13:30 01-07-2024

ՀՀ ԶՈւ-ին արգելված է Երասխով դեպի Վայոց ձոր տեղաշարժը. ՊՆ-ից չեն արձագանքում

Վերջին օրերին շատ է քննարկվում, որ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ-Տիգրանաշեն ճանապարհով Զինված ուժերի տեղաշարժը դադարեցված է։

Այս թեմային անդրադարձել է նաև «ԴՕԿ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, նշել, որ նման պահանջ Ադրբեջանն է ներկայացրել.

«Ադրբեջանն արգելել է ՀՀ տարածքով ՀՀ զինված ուժերի տեղաշարժը։ Քյարքիով, (Տիգրանաշեն) Երասխով արգելված է զինտեխնիկայի տեղաշարժը, անգամ՝ մի հատ «Ուազ» չի կարող Երասխ-Տիգրանաշեն ճանապարհով գնալ Վայք։ Եթե գնում է, ապա Վեդիով՝ այդ ճանապարհը շրջանցելով»։

Ղուկասյանը, որպես օրինակ՝ նշել է հրետանային բրիգադի հրամանատարի դեպքը.

«Իր մաշկի վրա դա զգացել է հրետանային բրիգադի հրամանատար Պետրոսյանը, ով իր ծառայողական մեքենայով շարժվել է դեպի Վայոց ձոր։ Զինավտոտեսչությունը կանգնեցրել է և հետ է տվել, ասել է՝ այսպես մի գնացեք, այսպես չի կարելի գնալ, թուրքը չի թողնում»։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված են Արցախը և այսպես կոչված՝ անկլավները, որոնց թվում է նաև Տիգրանաշենը։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
12:42 Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո պարտվեց Ուրուգվային
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին