Ներքին 2 տարի առաջ - 15:21 30-06-2024

Այսօր մեր թշնամու ախորժակը Սյունիքն է, որովհետև Սյունիքը իրենց շատ մեծ ծրագրի մի հատվածն է․ դիվանագետ

«Այս մարդիկ ասում են՝ ապրել եք ադրբեջանցիների հետ, էլի կապրեք։ Բայց դուք ադրբեջանցիների հետ ապրել եք Խորհրդային շրջանում, թեպետ այն ժամանակ էլ բախումներ եղել են, բայց ընդհանուր մեխանիզմները թույլ չեն տվել վերածվեն ավելի լայնածավալ բախումների։ Հիմա բացի նրանից, որ այդ մեխանիզմները չունենք, մենք այս վարչախմբի ապաշնորհ քաղաքականության ու տգետ դիվանագիտության արդյունքում այնքան թուլացած իրավիճակում ենք հայտնվել, որ ես ուղղակի սարսափով եմ մտածում, թե այն, ինչ մենք տեսնում ենք մեր մասնագիտական աչքերով, շատերը չեն տեսնում»,-այս մասինԳորիսում հայտարարեց դիվանագետ Վահագն Մելիքյանը։

«Այսօր մեր թշնամու ախորժակը Սյունիքն է, որովհետև Սյունիքը իրենց շատ մեծ ծրագրի մի հատվածն է։ Հիմա մեր թշնամիներն իրենց ձեռքում Փաշինյան անունով հրաշալի նվեր ունեն, որը իրավիճակը բերել է մի այնպիսի կետի, որ վաղը Սյունիքի գլխին կախվելու է այդ վտանգը։ Եթե մենք Սյունիքը կորցնենք, կկորցնենք Հայաստանը։ Մենք հենվել ենք անվտանգային երկու ոտքի վրա։ Մի ոտքը՝ Արցախը, ժամանակավոր կորցրել ենք, մյուս ոտքը Սյունիքն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ