Արտաքին 2 տարի առաջ - 16:21 29-06-2024

ԵՄ-ը Եգիպտոսի հետ կստորագրի ավելի քան 40 մլրդ եվրոյի ներդրումային գործարքներ. ֆոն դեր Լյայեն

ԵՄ ընկերությունները Եգիպտոսի հետ կստորագրեն ավելի քան 40 մլրդ եվրոյի (42,85 մլրդ դոլար) ներդրումային գործարքներ, հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ներդրումային համաժողովում, որը սկսվել է շաբաթ, տեղեկացրել է Reuters-ը։

Եգիպտոսի հետ ավելի քան 20 նոր փոխըմբռնման հուշագրերի մասին հայտարարությունը հաջորդել է 7,4 մլրդ եվրոյի չափով ԵՄ ֆինանսավորման փաթեթին եւ այդ երկրի հետ հարաբերությունների բարելավմանը, դրանք համաձայնեցվել են մարտին։

Եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, որ ցանկանում են օգնել Եգիպտոսին, որը բազմիցս ցնցումներ է ապրել, ներառյալ պատերազմն Ուկրաինայում եւ COVID-19-ը, դառնալու ավելի կայուն՝ խթանելով ներդրումները եւ մասնավոր հատվածը։

Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ ներդրումներ անել ցանկացող ընկերություններն աշխատում են այնպիսի ճյուղերում, ինչպիսին են ջրածնային արդյունաբերությունը, ջրամատակարարումը, շինարարությունը, քիմիական արդյունաբերությունը, նավագնացությունը եւ ավիացիան։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին իր հերթին հայտնել է, որ Եգիպտոսի եւ ԵՄ գործընկերությունն իրականացվում է տարբեր ոլորտներում, ներառյալ առեւտուրը, էներգետիկան եւ ենթակառուցվածքը։

Այս տարի Եգիպտոսը մեծ քանակությամբ օտարերկրյա ֆինանսավորում եւ խոստումներ է ստացել Արաբական Միացյալ Էմիրություններից, Արժույթի միջազգային հիմնադրամից եւ Համաշխարհային բանկից, ինչպես նաեւ ԵՄ-ից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ