Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:22 24-06-2024

AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին

Հունիսի 17-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ բացառիկ միջոցառում: ՀՀ ԿԳՄՍ նախարության, Սարյանի տուն-թանգարանի, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի և Ազգային պատկերասրահի աջակցությամբ Fastex-ի AKNEYE նախագիծն իրականացրել է կարևոր միջոցառում, որի ընթացքում ներկաները պատմել են, թե ինչպես մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ բիենալեին՝ ցուցադրելով հայ 6 նկարչի 20 ստեղծագործություն:

Օլգա Պևզները «վերստեղծել է» հայկական պատը, և նկարները թվային տարբերակով ցուցադրվել են սրահում՝ նոր շունչ հաղորդելով արվեստի գործերին:

Ելույթ են ունեցել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էռնա Ռևազովան, Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և այլք: Ներկա էին Վենետիկի Կա՛ Ֆոսկարիի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, հյուրեր հյուպատոսարանից և բիենալեի կազմակերպչական թիմից:

Fastex-ի գլխավոր գործադիր տնօրեն Վախթանգ Ամբրահամյանն անդրադարձել է ընկերության՝ հայ արվեստը և մշակույթը մշտապես կարևորելու և տարատեսակ նախագծերով դրանց աջակցելու պատրաստակամությանը․ «Ֆասթեքսը, որպես տեխնոլոգիական ընկերություն, փորձում է, ըստ էության, համատեղել տեխնոլոգիան և արվեստը: Ուրախ ենք, որ իրականացրինք այս նախագիծը՝ մեր մեծերից մեկի՝ Սարյանի արվեստը ներկայացնելով նորովի՝ թվային տեսքով», - նշել է նա։

Ելույթներին հետևել է այդ ամենի մասին վկայող «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը, որի ամբողջական տարբերակը հնարավոր է տեսնել այս հղումով:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին: