Ներքին 2 տարի առաջ - 21:17 21-06-2024

Սևանում անհայտ անձը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու ու դիմել փախուստի․ shamshyan.com

Երեկ՝ հունիսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ անձը, անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հունաստանի քաղաքացիներ 13-ամյա Նիկոլաս Ուլիխանյանին, 60-ամյա Անժիկ Աքուլյանին և Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Էդիտա Թումանյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ վարորդը նրանց թողնելով անօգնական դեպքի վայրից հեռացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ժամերի ընթացքում Սևանի ոստիկաններն ու պարեկները օպերատիվ տեղեկություններ են ստանում, թե ով է ենթադրյալ վրաերթի հեղինակը ու որտեղ է գտնվում վրաերթ կատարած ավտոմեքենան։ , մեկնում են Սևան քաղաքի Նաիրյան փողոց, որտեղ հայտնաբերում են առջևի հատվածն ամբողջությամբ վնասված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան։ Տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և վրաերթ կատարողին, Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Դանիել Խանզադյանին ու ավտոմեքենան տեղափոխում են ոստիկանության Սևանի բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է