Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 16:30 20-06-2024

Ալիևը Նիկոլի եղբայրն է, Մեհրիբանը՝ քենին, նրանք մեզ թշնամին են, հարևան չեն. հարցում

Չնայած նրան, որ Ադրբեջանն ակնհայտ տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ և 44-օրյա պատերազմից հետո բազմիցս է խախտել հրադադարի ռեժիմը, որի հետևանքով ունեցել ենք բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ երկրի նախագահը հայ ժողովրդի մասին խոսել է թշնամանքով, ծաղրել մեր զոհերին, Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ջանք ու եռանդ չի խնայում՝ Ադրբեջանի հետ խաղաղության գնալու և բարեկամանալու համար։

Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական շրջայցի ժամանակ խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի մասին ասաց, որ ինչ անենք, թե չանենք, նրանք մեր հարևաններն են։

Նրա հայտարարությունը զայրացրել է օգտատերերին, որոնք նշում են, որ Ադրբեջանը Հայաստանի թշնամին է և նրանց հետ հարևանությունն անելն անհնար է։

Oragir.News-ը շրջել է մարյաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ըստ իրենց՝ Արդբեջանը մեր հարևա՞նն է, թե՞ թշնամին։

Հարցվածների մեծամանսությունը պատասանելով հարցին ասացին, որ նրանք մեր թշնամիներն են.

«Դարերով ապրած մարդիկ ենք, գիտենք, որ թշնամի են, սովետի ժամանակ ծպտված ապրում էին», - ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ այսպես արտահայտեց իր կարծիքը.
«Ինչի՞ հարևանը, Ալիևը իր եղբայրն է, Մեհրիբանը՝ քենին, մնացածն էլ պարզ է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի