Ներքին 2 տարի առաջ - 13:21 21-04-2024

Գյումրիի քաղաքապետարանի այսօրվա «այցելուն» պաշտոնյայի եղբայրն է․ նրան սեփականության իրավունք չեն տվել

Արդեն հայտնել էինք, որ այսօր Գյումրիում քաղաքացին մեքենան կայանել է քաղաքապետարան բարձրացող աստիճաններին։ Oragir.News-ի տեղեկություններով՝ բողոքի ակցիա իրականացնող տղամարդը Գյումրիի քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն» ՀԲԸ-ի ղեկավար Արտավազդ Ոսկանյանի եղբայրն է՝ Էդգար Ոոսկանյանը։

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Էդգար Ոսկանյանը Գյումրիի Մուշ թաղամասում հողատարածք ունի, որը չի կարող սեփականաշնորհել։ Նախատեսում է սննդի օբյեկտ կառուցել, բայց քաղաքապետարանը թույլտվություն չի տալիս։

Քաղաքապետարանի պաշտոնյայի եղբայրն էլ, ի նշան բողոքի, մեքենան կայանել է քաղաքապետարան բարձրացող աստիճաններին։

Շրջանառվում են խոսակցություններ, որ Էդգար Ոսկանյանը անձնական հաշիվներ ունի նաև Գյումրիի քաղաքապետարանի բաժնի ղեկավարներից մեկի հետ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Գյումրիի քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն» ՀԲԸ-ի ղեկավար Արտավազդ Ոսկանյանի հետ, բայց վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին