Ներքին 2 տարի առաջ - 22:27 18-06-2024

Լոռու մարզում Volkswagen-ը բախվել է ծառին և հայտնվել դաշտում. վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել պարեկները. shamshyan.com

Երեկ՝ հունի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Խաչիկ Ա.-ն իր վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող ծառին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խաչիկ Ա.-ն և ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Դերենիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել պարեկների ծառայողական ավտոմեքենաներով։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ