Ներքին 2 տարի առաջ - 22:00 18-06-2024

Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը մի քանի ամիս փակ է

Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը քաղաքի առաջին կինոթատրոնն է, որ կառուցվել է 1926 թվականին ճարտարապետ Ղազարոս Սարգսյանի նախագծով: Շենքը կառուցված էր ռուսական կլասիցիզմի ոճով:

Մշակութային մայրաքաղաքի միակ կինոթատրոնը արդեն մի քանի ամիս է փակ է։

Արդեն հայտնել էինք, որ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը մարտի 1-ից փակվելու է։

Oragir.News-ի հետ զրույցում Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի տնօրեն Ներսես Մարգարյանը նշել էր, որ կինոթատրոնը փակվելու է՝ պայմանավորված վերանորոգման աշխատանքներով։ Ընդգծենք, որ կինոթատրոնը վերանորոգումից հետո չի փակվելու, ընդհակառակը՝ 2 դահլիճ է լինելու, նախկին մեկի փոխարեն։

Վերանորոգման աշխատանքների մեկնարկից 4 ամիս անց՝ փաստացի «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում շինարարական աշխատանքներ չկան, բայց կինոթատրոնը շարունակվում է փակ մնալ։

Oragir.News-ը փորձեց նախ պարզաբանում ստանալ կինոթատրոնի տնօրենից, բայց վերջինս սկզբում հայտարարեց, որ շատ կարևոր ժողովի է մասնակցում, 1-2 ժամ հետո փորձենք կապ հաստատել։ Նշված ժամանակահատվածը լրանալուն պես Ներսես Մարգարյանը մեր հեռախոսազանգերը անպատասխան թողեց։

«Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի շուրջ խոսակցություններ միշտ է եղել։ Վերջերս խոսակցություններ կային, որ շենքը դառնալու է զվարճությունների կենտրոն, բայց քաղաքապետարանի պահանջը հետևյալն է, որ շենքը պիտի վերանորոգվի պահպանելով պատմաճարտարապետական դիմագիծը։ Կինոթատրոնի շենքը դարձյալ պիտի ծառայի նույն նպատակին, այսինքն՝ լինելու են կինոդահլիճներ, ինչպես դա եղել է 20-ական թվականներից։

Վերանորոգման ձգձգման աշխատանքների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից։

Ճարտարապետը նշեց, որ քաղաքապետարանը աշխատանքների ձգձգման հետ կապ չունի։

Գասպարյանի խոսքով` այն նախագիծը, որը ներկայացվել է, քաղաքապետարանի կողմից չի ընդունվել։ Նախագիծը ուղարկվել էր լրամշակման։

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետարանը 2003 թվականին ավագանու որոշմամբ «Հոկտեմբեր» կինոթատրոնը վաճառքով օտարել էր «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին։

2003 թվականին (այդ ժամանակ Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր), ավագանու որոշմամբ վաճառվել է ընդամենը 25.000.000 դրամով, երբ դրա կադաստրային արժեքը 2004թ. դրությամբ կազմել է 203.918.820 ՀՀ դրամ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ