Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:59 18-06-2024

Երևանի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3146 խախտում

Հունիսի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3146 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 75 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 101, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 177 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 433, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 180, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 124, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 71 և 1476 այլ իրավախախտումներ։ 96 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 141-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 65-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 183-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 45 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12973 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 148 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 206, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 701 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 51, չամրակապված վարելու՝ 3223, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 239, վարելիս հեռախոսից օգտվելու՝419, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 40, արագության գերազանցման՝ 1174 և 3702 այլ իրավախախտումներ։ 502 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1576-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 517-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 136-ը՝ բեռնատարներ, 167-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 29 անձ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ