Ներքին 2 տարի առաջ - 21:09 13-06-2024

Կոտայքի մարզպետարանում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

Կոտայքի մարզպետի որոշման համաձայն՝ Կոտայքի մարզում հունիսի 10-ին անցկացվեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։

Մասնակիցների թվում էին Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ստեփան Ստեփանյանը, մարզպետի աշխատակազմի վարչությունների պետերը և Կոտայքի ՄՓՎ ծառայողները:

Ուսումնավարժության անցկացման հիմնական նպատակներն էին՝
• ստուգել և կատարելագործել մասնակիցների ունակություններն ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման գործում,
• ստուգել «Ուժեղ երկրաշարժի դեպքում Կոտայքի մարզի գործողությունների պլան»-ի իրատեսությունը,
• կատարելագործել կառավարման մարմինների ղեկավար կազմի հմտությունները,
• կատարելագործել փոխհամագործակցությունը կառավարման մարմինների և կազմակերպությունների միջև:

Մեկնարկին ուսումնավարժության մասնակիցները, ստանալով հավաքի ազդանշան, ժամանեցին Կոտայքի մարզպետարան՝ խորհրդակցության քննարումներին ներկա լինելու նպատակով:

Այնուհետև ուսումնավարժության ղեկավարը մասնակիցներին ներկայացրեց ստեղծված իրավիճակը, տվեց համապատասխան հանձնարարականներ:

Ուսուցանվողները նախապատրաստեցին առաջարկություններ ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլան»-ը, ինչպես նաև «Ուժեղ երկրաշարժի դեպքում Կոտայքի մարզի գործողությունների պլան»-ը գործողության մեջ դնելու վերաբերյալ:

Տեղի ունեցան սցենարային զարգացումներ և խաղարկվեցին մասնավոր հանգամանքներ, որոնցով ստուգվեցին մասնակիցների գործողությունները, նաև նախապատրաստական և կանխարգելիչ միջոցառումները:

Ուսումնավարժության անցկացման ընթացքում առաջացան հարցեր և խնդրադրումներ, և մասնակիցների կողմից ներկայացվեցին համապատասխան լուծումներ:

Ուսումնավարժությունը հնարավորություն տվեց մասնակիցներին կիրառել արտակարգ իրավիճակի պայմաններում գործելու հմտություններն ու ունակությունները, միաժամանակ փորձառություն ձեռք բերել արագ կողմնորոշման և հրատապ որոշումներ կայացնելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ