Ներքին 2 տարի առաջ - 14:38 07-06-2024

Ոնց եք շրջանցում բացասական եզրակացությունը և օրինագիծը ներկայացնում հայ ժողովրդին. Գեղամ Մանուկյան

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ՆԳ նախարարաի տեղակալ Արփինե Սարգսյանը զեկուցեց «Ոստիկանության մասին» օրենքում և կից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով ոստիկանությանը իրավունք է տրվում 24-ժամյա ռեժիմով հասանելիություն ունենալ բանկերից, վարկային կազմակերպություններից, գրավատներից, դեղատներից, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերից, փոստային կապի օբյեկտներից, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքներից, ուսումնական հաստատություններից, զենքի առևտրով զբաղվող կազմակերպություններից, 100 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներից, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերից, առևտրի իրականացման վայրերից, մետրոպոլիտենի, ստորգետնյա ավտոկայանատեղերից, 50 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտներից կատարվող տեսանկարահանման սարքերին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Արփինե Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են շրջանցում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության բացասական այս եզրակացությունը և օրինագիծը ներկայացնում հայ ժողովրդին։ «Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հսկայական թղթածրար է պատրաստել, որը պաշտպանում է ՀՀ քաղաքացու անձնական տվյալները, և որի եզրակացությունն ամենացայտունն է․ զեկւյցում ասվում է. «Նախագծի կոնկրետ դրույթների լրացումների վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չենք ներկայացնում, քանի որ նախագծով նախատեսված տվյալների մշակումն ինքնին խնդրահարույց են անձնական տվյալների մշակման սկզբունքների տեսանկյունից»»։

Արփինե Սարգսյանը նշեց, որ կառավարության կոմիտեի քննարկման ժամանակ Արդարադատության նախարարության Անձնական տվյալներկ գործակալության կարծիքը եղել է, բայց փոխվարչապետի գլխավորությամբ դրանց շուրջ քննարկումները շարունակվել են։ Փոխնախարարի կարծիքով կոմիտեի նիստում քննարկումները բավարար են եղել և կառավարության նիստում արդարադատության նախարարը կողմ է քվեարկել նախագծին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում