Ներքին 2 տարի առաջ - 14:00 07-06-2024

Երևանում բախվել են Chevrolet-ը և Kia-ն․ վարորդները վնասվածքներ են ստացել

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են Chevrolet Volt և Kia մակնիշի ավտոմեքենաները։



Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ վթարի հետևանքնով կան տուժածներ․ Chevrolet Volt-ի կին վարորդը գլխի հատվածում է վնասվածք ստացել՝ այն հարվածելով դիմապակուն, իսկ Kia-ի վարորդը ոտքի վնասվածք է ստացել։



Վթարի հետևանքով Մաշտոցի պողոտայում առաջացել է խցանում։