Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 17:40 06-06-2024

Իշխանության հերթական քմահաճույքն է. հարցում՝ «Շողակաթ» ՀԸ-ն փակելու մասին

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը երեկ ԱԺ-ում դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին առաջարկեց փակել «Շողակաթ» հեռուստաընկերությունը, փոխարենը իրենց համար նախատեսված գումարը տրամադրել Հանրային հեռուստաընկերությանը, որպեսզի վերջիններս ընդլայնեն իրենց մշակութային, կրթական հաղորդումների բազան։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ է Արսեն Թորոսյանն առաջարկել փակել «Շողակաթ» հեռուստաընկերությունը։

Անցորդներից մի քանիսն ասացին, որ դեմ են Թորոսյանի որոշմանը, քանի որ դիտում են «Շողակաթ»-ի հաղորդումները։

«Բայց ի՞նչն է պատճառը, «Շողակաթ»-ը մնա լավ կլինի»,- ասաց մի կին, և հարցին, թե արդյո՞ք դա որևէ կապ ունի իշխանություն-եկեղեցի լարված հարաբերությունների հետ, պատասխանեց՝ այո։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ սա իշխանությանը հերթական քմահաճույքն է։

Մանրամասն՝ տեսանյութում։