Մամուլ 2 տարի առաջ - 08:25 06-06-2024

Նիկոլ Փաշինյանի «աչքը մտնելու» հերթական քայլը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ական պատգամավորներն արդեն քանի օր է՝ հաստատում են Նիկոլ Փաշինյանի ուսապարկը լինելու մասին իրենց տրված բնորոշման ճշմարտացիությունը։ Օրենսդիր մարմինը, որը կոչված է կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանելու, արդեն 2 շաբաթ է՝ բյուջեի կատարողականի հարցերը թողած, սրբազան պայքարն է բզկտում։ Երեկ հասել էին Հայ առաքելական եկեղեցուն պատկանող «Շողակաթ» հեռուստաընկերությանը, եւ ՔՊ-ական 3 պատգամավոր` պասերով խաղարկելով, Արսեն Թորոսյանի բարձրաձայնած առաջարկն էին քննարկում` «Շողակաթը» փակելու մասին: Զեկուցողը Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանն էր, ում ուղիղ տեքստով առաջարկեցին փակել «Շողակաթը» եւ այդ հեռուստաընկերությանը հատկացվող տարեկան 206 միլիոն դրամն էլ տալ Հանրայինին, որ հարստացնեն իրենց «մշակութային, կրթական հաղորդումների բազան»։

Պարզ է, որ «Շողակաթը» փակելը չի ստացվելու, եւ նպատակը դա էլ չէ, այլ թեմայի շուրջ աղմուկ բարձրացնելը, Նիկոլ Փաշինյանի «աչքը մտնելը», թե Հայ առաքելական եկեղեցուն մի հարված էլ հասցրինք: Մենք նկատեցինք, որ հենց քննարկման ժամանակ Թագուհի Ղազարյանը, Ծովինար Վարդանյանն ու Արսեն Թորոսյանը, խորասուզված հեռախոսների մեջ, ինչ-որ բան էին գրում, հընթացս գլխով համաձայնության նշաններ տալով իրար։




Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին