Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:02 04-06-2024

Կիրանցի բնակիչները քանդում են տները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կիրանցում իրականացրած սահմանազատման արդյունքում ադրբեջանցիներին անցած երկու տներից մեկի սեփականատերը՝ Մհերը, երեկվանից սկսել է իր տան քանդման աշխատանքները։

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը մեզ բացատրեց` մարդիկ չեն ուզում իրենց տարիներով ստեղծածը թողնել ադրբեջանցիներին: «Մի տունն էլ Խանումինն է, բայց ինքը դեռ չի քանդում, չգիտեմ՝ ինչի չի քանդում․․․ երեւի ինքն էլ կսկսի առաջիկա օրերին»,- ասաց Շահինյանը:

Ադրբեջանին անցնող երկու տների սեփականատերերին վերջնաժամկետ է տրվել` մինչեւ հունիսի 24-ը պետք է ազատեն տները: Այսինքն՝ հունիսի վերջին արդեն ադրբեջանցիները կհայտնվեն Կիրանցի մատույցներում, թեպետ արդեն սահմանապահները քանի օր է՝ կանգնած են տարածքում։

Ինչ վերաբերում է փոխհատուցման գործընթացին, Շահինյանը վստահեցրեց, որ ինքը կապ չունի դրա հետ` մարզպետարանի աշխատակազմն է զբաղվում, անգամ չգիտի, թե քանի կիրանցի է համաձայնել փոխհատուցման առաջարկին։ Հարցրինք՝ այլընտրանքային ճանապարհն իշխանությունը կհասցնի՞ կառուցել, խոստման համաձայն` 2 ամսում։ «Չեմ կարող ասել՝ գիշեր-ցերեկ աշխատում են, բայց թե ինչ կլինի, չեմ կարող ասել»։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am