Ներքին 2 տարի առաջ - 14:00 01-06-2024

Շինծու քրեական գործեր հարուցելով՝ շարժումը չի մարելու. Մենուա Սողոմոնյան

Ինչպես րոպեներ առաջ տեղեկացրել էինք, ձերբակալվել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գեղամ Հովհաննիսյանը։

Oragir.News-ը զրուցեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ՝ պարզելու իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և դիրքորոշումը։

«Նախ՝ տեղի է ունեցել սուտ մատնություն։ Ոչ հիմնավոր իրավական հիմքով ինչ-որ մի ոստիկան այդ ցուցարարների հետ կապված հաղորդում է տալիս, որ այդ մարդիկ զանգվածային անկարգություններ են անում, և դա կազմակերպելու հոդվածով ձերբակալում են։

Խնդիրն հենց այն է, որ Աշոտ Հարությունյանն այս ամբողջ ընթացքում լինում է ոստիկանության և ցուցարարների արանքում՝ հանդարտացնելով կրքերը։ Գեղամը Հովհաննիսյանը իր ողջ կյանքը գաղափարին նվիրած, պարկեշտ, խաղաղ մարդ է իր էությամբ։ Դավիթը Արիստակեսյանը և մնացած բոլորը գաղափարի մարդիկ են և իրենց կյանքով ապացուցել են, որ իրենք իրենց կյանքն ավելի ցածր են դասում, քան այդ գաղափարները։ Այդ մարդկանց զանգվածային անկարգության մեջ մեղադրելը, արդեն ցույց է տալիս, որ այստեղ ակնհայտ շինծու բան գոյություն ունի»,- նշեց նա։

Մենուա Սողոմոնյանը նաև ասաց, որ Գեղամ Հովհաննիսյանը մեկն է այն մարդկանցից, ում ձերբակալել են այն իրավիճակում, երբ բազմության շարքերում առկա հատուկ սադրիչները շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ և ծուխ բաց թողել։

«Ոստիկանությունը այդ մարդկանց գտնելու, մեկուսացնելու և բերման ենթարկելու փոխարեն, ձերբակալում է մարդկանց, ովքեր դիմացի շարքերում են կանգնած եղել։ Եթե իրենց կողմից նման անկարգություններ տեղի են ունեցել, թող կադրեր հրապարակեն։ Ես համոզված եմ, որ չի կարող նման բան տեղի ունենալ։ Պարզապես՝ առիթ է իշխանության համար, որ շարժման մեջ ակտիվ դերակատարում ունեցող, հանրության մեջ հարգանք ունեցող մարդկանց մեկուսացնեն։ Նրանք մտածում են, որ դրանով վեր՞ջ, մարելո՞ւ է շարժումը։ Շինծու քրեական գործեր հարուցելով, շարժումը մարելո՞ւ է։ Ասեմ, որ՝ չէ»,- ասաց նա։

Նրա կարծիքով՝ Արգիշտի Քյարամյանի շահագրգռությունը հասկանալի է, քանի որ նա փորձում է քաղաքական իշխանությունը պահել։ Սակայն Մենուա Սողոմոնյանը չի կարողանում հասկանալ, թե ո՞րն է քննիչների կարմիր գիծը․

«Էլ ի՞նչ պետք է լինի, որ նրանք չշարունակեն իրենց ֆունկցիաներով պահպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ զանգվածային անկարգություններ հրահրելու շինծու և մտացածին մեղադրանքով վարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, 4 երեխաների հայր Գեղամ Հովհաննիսյանին: Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» նախաձեռնությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար