Ներքին 2 տարի առաջ - 13:02 27-05-2024

Բերման են ենթարկել նաև Դավիթ Ամալյանին, Մրոյին

Սուրբ Աննա եկեղեցու բակում երգիչ Արամոն հայտարարեց, թե մշակույթի գործիչներից ովքեր են բերման ենթարկվել․

«Ես նոր իմացա, որ իմ ընկերներին բիրտ ուժով բերման են ենթարկել։ Դավիթին Ամալյան, Արսենին Գրիգորյանին և Հրաչյա Բադալյանին՝ մեր «дружба» պարախմբի հիմնադրին։ Նոր Դավիթի հետ խոսեցի, իրեն թողել են։ Կարծում եմ՝ մոտ րոպեների կամ ժամերի ընթացքում Հրաչյային և Մրոյին էլ կթողնեն»։