Ներքին 2 տարի առաջ - 18:30 26-05-2024

Քիչ անց կշարժվենք Կառավարական ամառանոց, ակնկալելով հանդիպել քեզ․ Սրբազանը՝ Փաշինյանին

Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին։ Մի ժամանակ քեզ ժողովրդական մարդ էիր համարում, հեծանիվով էիր պտտվում, գետնից աղբ էիր վերցնում։ Սակայն շատ շուտ սկսեցիր ուղղաթիռով պտտվել։ Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Հրավիրում եմ, որ գաս այս ժողովրդին հանդիպելու, ոչ միայն որպես գործիչ, այլ նաև որպես տղամարդ։ Եթե երբևէ չես գալու, բնականաբար, սպառված իրավական լեգիտիմությանը զուգահեռ՝ վաղուց նշմարվել էր, հիմա ևս՝ առավել շեշտում եմ, որ բարոյական լեգիտիմություն էլ չունես։ Այս հրապարակից մենք ընթանալու ենք, ես գնալու եմ Կառավարության համար նախատեսված ամառանոց՝ ակնկալելով հանդիպել քեզ»,-ասաց Սրբազանը։

Հանրահավաքի մասնակիցները վանկարկեցին, որ միասին կգնան։ «Միասին ենք գնալու հա՞, բայց վախեցած են սարսափելի»,-ասաց Սրբազանը։

Նա հայտնեց, որ քիչ անց Հանրապետության Հրապարակից կշարժվեն «Կառավարական ամառանոց, ակնկալելով հանդիպել քեզ (Նիկոլ Փաշինյանին)»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ