Ներքին 2 տարի առաջ - 00:24 26-05-2024

ՀՀ զինված ուժերում «Էլեն Աղասյան» անուն-ազգանունով զինծառայող չկա. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն արձագանքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությանն այն մասին, թե Բագրատ Սրբազանի սենակում գաղտնալսող սարք տեղադրելու փորձ կատարած կինը ՀՀ ՊՆ աշխատակից է.

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` ՀՀ զինված ուժերում «Էլեն Աղասյան» անուն-ազգանունով զինծառայող չկա»,- ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բագրատ Սրբազանի հյուրանոցային համարը գաղտնալսելու նպատակով ստորին հարկի առաստաղը ծակող և լսող սարք տեղադրող կնոջ անուն ազգանունը Էլեն Աղասյան է: Այս մասին հայտնէին AntiFake.am-ի աղբյուրները:

AntiFake-ի տեղեկություններով՝ Էլեն Աղասյանը ներկայանում է որպես պաշտպանության նախարարության աշխատակից։