Ներքին 2 տարի առաջ - 17:37 24-05-2024

ՍԴ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և ԱՄՆ ՄԶԳ տնօրենին

Մայիսի 24-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին և ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալելոյին։

Ողջունելով հյուրերին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել սահմանադրական արդարադատության ոլորտում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ինչպես ՀՀ Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, այնպես էլ՝ ժողովդավարական կառույցների ամրապնդմանն ու իրավունքի գերակայության խթանմանը։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են հայ-ամերիկյան «Դատական դիվանագիտության» զարգացման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ ՍԴ պատվիրակության ճանաչողական այցին Միացյալ Նահանգներ, որի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ Գերագույն դատարանում և արդարադատության ոլորտի կառույցներում։

Նշվել է, որ նման այցը լավ հնարավություն է ՀՀ Սահմանադրական դատարանի և ԱՄՆ Գերագույն դատարանի միջև համագործակցությունն ու երկխոսությունը վերականգնելու և ակտիվացնելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ