Ներքին 2 տարի առաջ - 15:57 23-05-2024

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է

Մայիսի 21-ի ժամը 19.45-ին անհայտ անձը բենզին էր լցրել Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքում կայանված «LEXUS» մակնիշի մեքենայի շարժիչի ծածկոցին, հրկիզել այն և դիմել փախուստի:


Ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ Սյունիքի մարզի փրկարար ծառայության ծառայողների և քաղաքացիների կողմից հրդեհի տարածումը կանխվել էր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզել էր Կապան քաղաքի Ձորք թաղամասի բնակիչ 42-ամյա տղամարդը:

Նա ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ ներկայացրել է դիմում-մեղայական:

Կազմված փաստաթղթերը և կապանցի տղամարդը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Խոսքը Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի մեքենայի մասին է։

Ավելի վաղ, պատասխանելով Oragir.News-ի հարցին՝ կասկածներ ունի՞, թե ով կարող էր հրկիզել ավտոմեքենան, Կապանի համայնքապետը նշել էր. «Նման փորձեր նախկինում չեն եղել: Իմ կարծիքով՝ հոգեկան հիվանդ մեկը կլինի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում