Ներքին 2 տարի առաջ - 10:02 23-05-2024

22-ամյա Աննա Հովսեփյանն առաջադրվել է Բրյուսելի շրջանային ընտրություններում

Բելգիայում հուլիսի 9-ին կայանալիք շրջանային, դաշնային և եվրոպական ընտրություններում ներկայացված է 5 հայ թեկնածու, որոնցից 1-ը՝ Բրյուսելի շրջանային, 2-ը՝ ֆեդերալ, մյուս 2-ը՝ եվրոպական ընտրությունների ցուցակներում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը հարցազրույցների շարքով ձեր ուշադրությանը կներկայացնի թեկնածուներին, նրանց քարոզարշավի առաջնահերթություններն ու ընտրություններին հայ թեկնածուների մասնակցության կարևորությունը Բելգիայի հայկական համայնքի համար։

Բրյուսելի շրջանային ընտրություններում «MR» կուսակցության կողմից առաջադրված 22-ամյա Աննա Հովսեփյանի մոտ քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը դեռ պատանի տարիքից է եղել։ Ազատական արժեքներին մեծ կարևորություն տվող երիտասարդ հայուհու նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ կրթությունը որակյալ է, իսկ նախաձեռնողականությունն ու աշխատանքը խրախուսվում են։

Կպատմե՞ք Ձեր մասին։ Մասնագիտական ի՞նչ անցյալ ունեք և ինչպե՞ս հայտնվեցիք քաղաքականության մեջ։

Փոքր տարիքից հետաքրքրված լինելով քաղաքականությամբ և աշխարհաքաղաքականությամբ՝ մտածում էի քաղաքականությամբ զբաղվելու մասին՝ միաժամանակ գիտակցելով, որ որպես այլ ծագում ունեցող երիտասարդ, դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է: Բայց երբ ուզում ենք դրական ազդեցություն ունենալ մեր հասարակության վրա, պետք է գնանք մինչև վերջ։ Ներկայում իրավաբան եմ և զբաղվում եմ քաղաքականությամբ։ Միևնույն ժամանակ, պարի մարզիչ եմ՝ համատեղելով իրավունքի, քաղաքականության և սպորտի հանդեպ իմ մեծ սերը։

Ինչո՞վ էր պայմանավորված «MR» կուսակցությունն ընտրելու Ձեր որոշումը։

Եվրոպական խորհրդարանում պրակտիկա եմ անցել Renew Europe քաղաքական խմբակցությունում: Այդ ժամանակ իսկապես հասկացա, որ կիսում եմ ազատական ​​արժեքները: MR-ը Բելգիայում քաղաքական այն կուսակցությունն է, որը մարմնավորում է ազատական ​​արժեքները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում