Ներքին 2 տարի առաջ - 19:16 08-05-2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում այցելել է «Սիլիկոնային հովիտ» և շրջայց կատարել «NVIDIA» ընկերությունում:

Կազմակերպության փոխնախագահ Ռիև Լիպարիտյանի և տնօրեն Վերժին Քարաօգլուի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը ծանոթացել է ընկերության կողմից կազմակերպված ցուցադրությանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու «NVIDIA» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսոն Հուանգը հանդիպման ընթացքում բարձր են գնահատել կազմակերպության և Հայաստանի Հանրապետության միջև առկա սերտ համագործակցությունը, ինչպես նաև անդրադարձել են ՏՏ ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների վերաբերյալ հարցերին:

Ջենսոն Հունագը շեշտել է, որ ՏՏ ոլորտը Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ, ինչը հնարավորություն է տալիս քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա խորացման համար:

Զրույցի ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանում բնագավառի հայտնի ներկայացուցիչ կազմակերպությունների ներգրավվածության ընդլայնման հեռանկարների շուրջ հարցեր:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում շեշտել է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արդեն զգալի ներկայություն է դրսևորում, ինչը նաև զարգացման միտում ունի:

Նախագահը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի տնտեսական քաղաքականության թիրախային ուղղություններից է և պետության կողմից, ըստ անհրաժեշտության, արժանանում է նաև բազմակողմանի աջակցության:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՏՏ ոլորտի և կրթական համակարգի միջև փոխգործակցության և ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և ինժեներական կրթության զարգացման ոլորտներում ներդրումների խթանման հնարավորություններին և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մեկնարկին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ