Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:30 07-05-2024

Ի՞նչ խորհուրդ կտաք Բագրատ Սրբազանին. հարցում

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը մայիսի 4-ին դուրս է եկել Կիրանցից և շարժվում է Երևան։ Ըստ Բագրատ Սրբազանի հայտարարության՝ մայիսի 9-ին երթով մտնելու են Երևան և պահանջներ ներկայացնելու իշխանություններին։ Նրան աջակցություն են հայտնում բազմաթիվ գործիչներ, նախկին պաշտոնյաներ, հասարակական նախաձեռնություններ, քաղաքացիներ, որոնց մի մասը ակնկալիքներ են հայտնում, ինչպես նաև մարտավարական խորհուրդներ տալիս։

Oragir.News-ը հարց է ուղել քաղաքացիներին՝ «Ի՞նչ խորհուրդ կտաք Բագրատ Սրբազանին, որ հաղթի»։

Հարցվածների մի մասը դժվարացավ որևէ խորհուրդ տալ։ «Խառնաշփոթ, քաոսային իրավիճակ է, հնարավոր չի ճշտել՝ ով է ճիշտ, ով սխալ»,- ասաց մի քաղաքացի։ Որոշ քաղաքացիներ պարզապես աջակցություն հայտնեցին և հաջողություն մաղթեցին Բագրատ Սրբազանին։ «Ինչ նպատակով, որ առաջնորդվում է, ճիշտ է, հայ ազգին օգուտ է»,- ասաց մի քաղաքացի։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում հատվածական սահմանազատման դեմ մի քանի օր ընդվզելուց հետո մայիսի 4-ին Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդությամբ մի խումբ մարդիկ երթով դուրս են եկել Կիրանցից և շարժվում են Երևան։ Ցուցարարաները մտահոգություն են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջական և հիմնավոր սահմանազատում իրականացնելու խնդիր չունի, այլ արտաքին ճնշումների տակ հանձնում է ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել