Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 17:00 06-05-2024

Պիտի ստիպեն, որ Փաշինյանը հեռանա. հարցում

ՔՊ-ական իշխանության ընդդիմախոսների ներկայացմամբ՝ հանրության մի մասը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքանությունից։ Հակակառավարական տրամադրությունները խորացել են հատկապես վերջին շրջանում, երբ սահմանազատման գործընթացի շրջանակում Ադրբեջանին հանձնվեցին ՀՀ վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ։

Oragir.News-ը անցորդներին հարց է ուղղել՝ «Ուզո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց։ «Ո՛չ, ու՞մ եք տեսնում Նիկոլից հետո»,- հակադարձեց մի քաղաքացի։ «Ով էլ լինի, նույնն է լինելու»,- նկատեց մեկ այլ քաղաքացի։ Եղան նաև դրական պատասխաններ։ «Պիտի ստիպեն, որ հեռանա»,- նկատեց մի քաղաքացի։ «Մնա՝ ի՞նչ անի։ Ինչ անելու էր, արեց։ Մեզ էլ տա, պրծնենք»,- ասաց մի անցորդ։ հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել հարցին։


Հիշեցնենք, որ Տավուշի մարզում հատվածական սահմանազատման պատճառով ցույցեր են կազմակերպվում։ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը շարժվում է Երևան։ Ցուցարարաները մտահոգություն են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջական և հիմնավոր սահմանազատում իրականացնելու խնդիր չունի, այլ արտաքին ճնշումների տակ հանձնում է ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան