Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:01 29-04-2024

Անձնական հսկողության տակ պահեք նոր մանկապարտեզների կառուցման հարցը. Ավինյանը՝ փոխքաղաքապետին

Այս պահին Երևանում նոր 4 մանկապարտեզներ են նախագծվում. Արաբկիրում թիվ 24-ը, Ծարավ Աղբյուրում, Նոր Խարբերդում նոր մանկապարտեզները և Կենտրոնում թիվ 1 մանկապարտեզն է ամբողջությամբ վերակառուցվում: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:

Նա իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Արաբկիրում թիվ 24 մանկապարտեզում նախագծման աշխատանքները շարունակվում են. այստեղ խնդիր էր ծագել ավտոտնակների հետ կապված, 4 ավտոտնակներն արդեն ապամոնտաժվել են և նախագծող կազմակերպությունն րդեն կարողանում է շարունակել իր աշխատանքը: Այս մանկապարտեզը կունենա 6 խումբ, ընդհանուր 180 երեխայի համար: Մի քանի ամսից կկարողանանք տեղափոխվել շինարարության փուլ:

Ծարավ Աղբյուր փողոցում մանկապարտեզը նախատեսվում է 10 խմբի համար: Նախնական հողատարածքը կազմել է մոտ 5 հազար քմ, սակայն դիմել ենք, որ հավելյալ ևս 3 հազար քմ հողատարածք հատկացվի: Նոր տեղադիրք է ունենալու մանկապարտեզը:

Ինչ վերաբերում է Նոր Խարբերդի մանկապարտեզին, այստեղ մենք դիմել ենք 500 քմ համայնքային հողի հատկացման մասով: Նախագծող կազմակերպությունը արդեն տրամադրել է կոորդինատները նոր հողակտորի: Այս մանկապարտեզը գործելու է 6 խմբով, 180 երեխա է հաճախելու այնտեղ:

Կենտրոնի թիվ 1 մանկապարտեզի շենքը վթարային է: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվել են քանդման աշխատանքներ: Այս մանկապարտեզի վերակառուցումը ընդգրկված է Եվրոպական ներդրումային բանկի երկրորդ ծրագրում: Այստեղ ևս գործելու է 6 խումբ, 18 երեխա»,-ասաց փոխքաղաքապետը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմելով Լևոն Հարությունյանին, ասաց. «Քանի որ նոր մանկապարտեզների նախագծման աշխատանքներն արդեն բավական ժամանակ տևել են, պետք է խնդրեմ ձեր անձնական հսկողության տակ պահեք, մասնավորապես, այս ծրագրերը:

Խնդրում եմ ամփոփեքն, ավարտին հասցնենք և հաջորդիվ արդեն հայտարարեք, թե երբ են հայտարարվելու շինարարության մրցույթները ամեն մեկի մասով»:

Նաև զեկուցվեց, որ 2019-2023 թվականը հիմնանորոգված մանկապարտեզներում հավելյալ 44 խմբեր են ձևավորվել, իսկ 2024-ի ավարտին հավելյալ 45 խմբեր կլինեն: Շուրջ 2500 երեխա հվելյալ ընդգրկված կլինի մանկապարտեզներում:

 

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում