Ներքին 2 տարի առաջ - 20:11 26-04-2024

Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպան

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի ‹‹Հայաստան›› հրապարակում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ուրուգվայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ Ուրուգվայի հայկական բազմաինստիտուցիոնալ կազմակերպության նախաձեռնությամբ կայացած միջոցառման շրջանակներում ելույթներով հանդես եկան դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարիամ Գևորգյանը և Ֆրանսիայի դեսպան Ժան-Պոլ Սեյտրեն:

«Շնորհակալություն հայտնելով Ուրուգվայի կառավարությանն ու ժողովրդին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում առաջամարտիկ լինելու և ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ընդունելու համար՝ Մարիամ Գևորգյանն ընդգծեց, որ Ուրուգվայը բոլոր դժվարին պահերին մշտապես եղել է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին:

Ֆրանսիայի դեսպանն իր ելույթում նշեց, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնած առաջին երկրներից է և օրենքով ճանաչել է այն: Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը՝ դեսպանը վստահեցրեց, որ այն շարունակելու է ամրապնդվել և Ֆրանսիան այսուհետ ևս անվերապահորեն աջակցելու է Հայաստանին: Ֆրանսիայի դեսպանը նաև մեջբերեց Հայաստանի մասին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի խոսքերից:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը ներկա են եղել Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Նիկոլաս Ալբերտոնին (ԱՀ ժամանակավոր նախարար), Աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար Պաբլո Միերեսը, Զբոսաշրջության նախարար Էդուարդո Սանգինետին, Մոնտեվիդեոյի քաղաքապետ Մաուրիսիո Զունինոն, Առողջապահության նախարարի տեղակալ Խոսե Լուիս Սաջյանը, մի շարք խորհրդարանականներ և քաղաքական-հասարակական գործիչներ, օտարերկրյա դեսպաններ, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը, ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառման շրջանակներում Ուրուգվայում Հայաստանի դեսպանության անունից ծաղկեպսակ զետեղվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Բացի այդ, Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի որոշմամբ բացվել է հուշատախտակ՝ ի պատիվ Անտոնիո Ռուբենյանի, որը հանդիսացել է ‹‹Հայաստան›› հրապարակի բացման հիմնական նախաձեռնողը և ‹‹Հայաստան›› ռադիոյի հիմնադիր տնօրենը շուրջ 58 տարի:

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
17:10 Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները

Ձեզ գուցե հետաքրքրի