Ներքին 2 տարի առաջ - 10:15 26-04-2024

Փաշինյանի ընտանեկան թերթն ու իշխանական լրատվամիջոցները տարեկան հաշվետվություն չեն ներկայացրել

ՀՀ ԶԼՄ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն այն է՝ «Ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը», լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը ներառյալ, պարտավոր է լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկվում է) «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը` կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ` նշելով համախառն եկամտի և դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերը:

Oragir.News-ը ուսումնասիրել է իշխանության ներկայացուցիչների անվան հետ կապող լրատվամիջոցները և պարզել, որ նրանցից որևէ մեկը մինչ օրս չի տեղադրել տարեկան հաշվետվությունը։ Փաստացի Նիկոլ Փաշինյանին գովերգողները արտոնյալներ են։

Եվ այսպես, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին անվան հետ կապվող Civic.am-ը, որի խմբագրությունը տեղակայված է ՔՊ կուսակցության գլխավոր գրասենյակում, մինչ օրս կայքի առաջին էջում չի հրապարակել տարեկան հաշվետվությունը։



Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անվան հետ կապվող FreeNews․am-ը ևս մինչ օրս չի հրապարակել տարեկան հաշվետվությունը։



Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի անվան հետ կապվող MediaNews կայքը ևս չունի տարեկան հաշվետվություն։



Ուշագրավ է, սակայն, Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»-ը՝ armtimes.com-ը ևս հաշվետվություն չի ներկայացրել։



Փաստացի իշխանությունների անվան հետ կապվող լրատվամիջոցները արտոնյալներ են և կարող են թաքցնել իրենց եկամուտները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ