Ներքին 2 տարի առաջ - 14:37 25-04-2024

Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ

Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը քիչ առաջ լարվեց, ոստիկանները թույլ չէին տալիս, որ քաղաքացիները, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում տավուշեցիներին, փակեն ճանապարհը: Ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն տեղի ունեցավ: Ի վերջո, ոստիկանները ուժ գործադրելով մեքենա նստեցրին ակցիայի մի քանի մասնակիցների՝ այդ թվում ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին, և բերման ենթարկեցին նրանց:

Նշենք, որ քաղաքացիները Երևան-Մեղրի ճանապարհը փորձում էին փակել՝ ի նշան աջակցության Տավուշի մարզի 4 գյուղերի բնակիչների, որոնք հայ-ադրնեջանական սահմանի սահմանազատման հետևանքով կորցնելու են տարածքներ և հայտնվելու են ավնտանգային առումով խիքտ խոցելի վիճակում:

Բացի այս հատվածից, այսօր քաղաքացիները փակել են նաև Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են