Ներքին 2 տարի առաջ - 11:19 25-04-2024

Կիրանցում անհանգիստ են, ասում են կարծես սակրավորների մեքենա են տեսել

Առավոտյան Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները ահազանգ են ստացել, որ հենց կամրջից մի փոքր այն կողմ մեքենա են տեսել։

Գյուղապետն «Ազատության»-ը ասաց, որ չեն կարող ասել, թե ինչ մեքենա էր, սակայն կասկածներ ունեն, որ սակրավորներ են եղել և գուցե ականզերծման աշխատանքներ մեկնարկեն այս հատվածում։

Այս հատվածում «Ազատություն»-ը զինվորականների չնկատեց, բնակիչներն են այստեղ հավաքվել, ներկա է նաև Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։

Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհն արդեն մի քանի օր է՝ փակ է, մարդիկ այստեղ են գիշերում։

Կիրանցի հատվածում ճանապարհի մի մասը, մասնավորապես կամուրջի հատվածն, ըստ հրապարակված քարտեզի, անցնելու է ադրբեջանական կողմի վերահսկողությանը։ Հիմա սահմանազատման գործընթացը Ոսկեպար-Բաղանիսի հատվածում է, և արդեն երկրորդ փուլով կսկսվի Կիրանցի հատվածում։

Բնակիչները պնդում են, որ այս տեսքով սահմանազատում իրականացնելը միակողմանի զիջում է։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են