Ներքին 2 տարի առաջ - 11:30 25-04-2024

Փաշինյանական քաղաքական «մշակույթով» կհիանանք հետո

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարուստ կենսագրություն և կադրային բանկ չունի, և միայն իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կողմից ստանալուց հետո է ժողովրդի լայն հատվածը տեղեկացել, որ կա նման քաղաքական ուժ։

Դրանով հանդերձ, Հայաստանի համար այս ճակատագրական ժամանակաընթացքում, «ՔՊ»-ական պատգամավորները կամ գործադիրի անդամները մշտապես հանդես են գալիս օդիոզ հայտարարություններով, որոնք այնքան շատ են ու հավասար տարօրինակ, որ դրանցից որևէ մեկն առանձնացնելու և մեջբերելու կարիք չկա։

Պարզապես իմանանք, որ Նիկոլ Փաշինյանի անձի վրա հիմնված այս կուսակցության գործիչների զգալի մասը «նախկիններից» են, մյուս մասը՝ պարզապես «ուսապարկեր»։ Ընդ որում չի բացառվում, որ կա կուսակցական, որն իրենով մարմնավորում է թե՛ «նախկինիզմը» և թե՛ «ուսապարկիզմը»։

Եվ այսպես, Հայաստանի համար վճռորոշ այս շրջանում ժողովրդի համար հանդես են գալիս նաև «ՔՊ» դեմքերը, որոնք մի խնդիր ունեն՝ հնարավորինս արդարացնել, հիմնավորել իրենց ղեկավարի հակահայ քայլերը։ Արդարացնելու համար կամ պետք է տալ մի շատ խորիմաստ բացատրություն, կամ տալ շատ անիմաստ բացատրություն։ Այսինքն, խորիմաստ բացատրությունը (եթե այն երբևէ եղել է, իհարկե – հեղ․) կոչված է ինչ-որ պարզություն մտցնելու ասված խոսքին կամ արված արարքին, իսկ անիմաստը պետք է իր անհեթեթությամբ «տա-անցնի» հակահայ քայլին և հանրային ուշադրությունն ինչ-որ ժամկետով իր վրա հրավիրի։

Փաստորեն բավական չէ, որ 6 տարի շարունակ մեր աչքի առաջ Հայաստանը գլորվում է անդունդ, դեռ մի բան էլ այդ պրոցեսը պետք է հասկանանք Փաշինյանի դրածոների «մեկնաբանություններով», որոնք լսելով՝ մնում ես ապշած, թե դրանք հնչեցնողն իր մարմնի ո՞ր մասով է մտածել, կամ առհասարակ՝ նախքան խոսելը, մտածե՞լ է, թե ոչ։

Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում՝ սկսած անկախացման առաջին իսկ տարիներից, ներքին համաձայնությամբ ընդունված չէր վիրավորական բնույթի բառերի կամ արտահայտությունների հնչեցումը։ Հետագայում այդ «կարծրատիպերը» կոտրվեցին, պաշտոնյա մարդկանց մասնակցությամբ հայհոյախառն արտահայտությունները և ծեծկռտուքի տեսարանները դարձան սովորական, և Փաշինյանի զինակիցները միայն «կատարելագործում» են այդ տրադիցիաները։

Ավաղ, հիմա այն դրության մեջ չենք, որ հիանանք փաշինյանական քաղաքական «մշակույթի» ամբողջ գույներով, բայց երբ պատմության գիրկը նետենք այս խմբի իշխանությունը, հուսանք, որ ջանասեր հետազոտողները կկազմեն համապատասխան հավաքածու՝ այնտեղ ընդգրկելով ամենախայտառակ ասույթները և հարցազրույցների ամենասկանդալային դրվագները։

Վստահ եմ, որ այդ ժողովածուն կլինի հաստափոր։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են