Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:37 22-04-2024

Մեր ընկերները գիշերել են Կիրանցի ճանապարհին՝ անզորությունից ելնելով

Տավուշի մարզի ճանապարհների շարունակվում են բողոքի ցույցերը։ Մասնակիցների շարքերում շատ են երիտասարդները, որոնց մեծ մասը գիշերել են ուղղակի ճանապարհին, արտահայտելով իրենց անհամաձայնությունը։

«Ես ցանկանում եմ դիմել բոլոր կանանց և մայրերին։ Կիրանցի դպրոցը ադրբեջանական սահմանից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվելու։ Խնդրում եմ, որպեսզի բոլորն արտահայտեն իրենց բողոքը՝ փողոցային գործողություններով, ամեն կերպ պետք է պայքարենք և պայքարով թույլ չտանք, որ Տավուշն ու ամբողջ Հայսատանն արժանանան Արցախի ճակատագրին»,- ասաց ցույցի մասնակից երիտասարդներից մեկը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները ստորագրել են փաստաթուղթ, որով Ադրբեջանին է հանձնվել Տավուշի մարզի սահմանակից տարածքներ։ Հարակից գյուղերի բնակիչներն ու բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ցույցեր են կազմակերպել, օրեր շարունակ փակելով մարզի կարևոր ճանապարհները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ