Ներքին 2 տարի առաջ - 12:00 22-04-2024

Ոստիկանությունը թույլ է տվել սադրիչին՝ բարձրանալ ՈՒԱԶ-ի տանիք և հարվածել ցուցարարներին

«Մարտական Եղբայրություն» միաբանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ինչպես գիտեք, երեկ՝ ապրիլի 21-ին, Մարտական եղբայրության անդամները հերթական այցով Տավուշում էին:

Հանդիպելով հավաքված գյուղացիներին, ովքեր իրենց բողոքն էին արտահայտում սահմանագծի փոփոխության դեմ և փակել էին միջպետական ճանապարհը, միաբանները կանգնել են գյուղացիների կողքին։

ԵԿՄ մի խումբ սադրիչներ ՈՒԱԶ մակնիշի մեքենան վարել են ճանապարհը փակած գյուղացիների ուղղությամբ, ինչին ընդդիմացել են ցուցարարները։

Կարևոր ենք համարում հստակ արձանագրել՝ ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ, անմիջապես տեղում գտնվելով, չեն կանխել միջադեպը, թույլ են տվել, որ սադրիչներից մեկը բարձրանա ՈՒԱԶ-ի տանիքին և այնտեղից ցատկելով ոտքով հարվածի ցուցարարներին։

Միևնույն ժամանակ, ոստիկանությունը առիթն օգտագործել է Մարտական եղբայրության անդամներին ձերբակալելու և շինծու մեղադրանքներ ներկայացնելու համար։

Ձերբակալվել են անգամ Մարտական միաբանության այն անդամները, ովքեր ներկա չեն եղել միջադեպին։

Սա հստակ քաղաքական հետապնդում է Մարտական եղբայրություն միաբանության նկատմամբ։

Ոստիկանությունից պահանջում ենք ազատ արձակել մեր եղբայրներին և չդառնալ քաղաքական հետապնդումների գործիք՝ իշխանությունների ձեռքում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ