Ներքին 2 տարի առաջ - 20:29 16-04-2024

Մխիթար Հայրապետյանը այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր ռեկտոր Գոռ Վարդանյանի հրավերով այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ մասնակցել է «Բլոկչեյն» և «Արհեստական բանականություն» դասընթացների ավարտական սերտիֆիկատների հանձնման արարողությանը։

Նախարարը տեղեկացրել է, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀԱՊՀ-ի և «Վեբ 3» հիմնադրամի համատեղ ջանքերով՝ ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում։

Բացի այդ, այսօր հայտարարվել է նաև «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագրի մեկնարկի մասին։

«Իմ խոսքում նշել եմ, որ մեզ համար չափազանց կարևոր է թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկայի պահանջները բավարարող մասնագետների պատրաստումը։ Այս նախաձեռնությունը բուհ-մասնավոր հատված գործակցության լավագույն օրինակներից է։ Նման ծրագրերը ռազմավարական նշանակություն ունեն և ապագայում էլ ավելի մեծ աջակցության են արժանանալու կառավարության, մասնավորապես, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
21:15 ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները
22:00 Խորագիր. Լակմուսի խարտիան, մեր Նավալնին, խցանված Երևան, քաղաքական բանան, անիմանալի ակցիաներ