Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:00 16-04-2024

Ալեն Սիմոնյանին կտանեի «Ծղոտներ» ու «ուբիդիտ» կանեի, թե այդ տարածքներն ումն են. Վարդան Ղուկասյան

«Այս նախաձեռնությունն իրականացնելու ենք իշխանափոխություն անելու համար, այլ ձև արդեն հնարավոր չէ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով իր հայտարարությանը, որտեղ կոչ էր անում երիտասարդներին և իր աջակիցներին ապրիլի 18-ից սկսել բողոքի ակցիաներ։

«Պետք է հեռացնել իշխանությանը, նախկիններ կոչվածներին թույլ չտալ վերարտադրվել, և գնալ նորմալ ընտրությունների։ Ժողովուրդը թող ընտրի։ Բայց միանշանակ համոզված եմ, որ ժողովուրդը սրանց ձեռքն այլևս իշխանություն չի տա, նախկիններ կոչվածների ձեռքն իշխանություն չի տա։ Անհրաժեշտ են նոր, ռադիկալ ուժեր, ովքեր ժողովրդին պետք է խոսք տան, երդում ուտեն, քֆուր ուտեն, որ ներկա և նախկին կոչվածներին կդնեն «լաքիռովանի դագաղը»»,- ասաց «ԴՕԿ» կուսակցության նախագահը։

Անդրադառնալով վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող հայտարարություններին, թե Տավուշի 4 գյուղերը հայկական չեն, այլ ադրբեջանական են, ինչպես նաև՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արված հայտարարությանը, որտեղ վերջինս ասել էր, թե փնտրում է մարդկանց, ովքեր իրեն կապացուցեն, որ Տավուշի հանձնվող 4 գյուղերը հայկական են, Ղուկասյանն ասաց․

«Մի քաղաքական գործիչ վեր չկացավ, չասեց՝ այս ի՞նչ ես ասում, ո՞նց Ոսկեպարը մերը չի։ Ալեն Սիմոնյանն ասում է՝ մարդ եմ ման գալիս, որ ինձ «ուբիդիտ» անի, որ այս գյուղերը մերն է։ Մեկը չկա Ալեն Սիմոնյանին հրավիրի ստուդիա, ասի՝ արի ես քեզ ստուդիայում «ուբիդիտ» անեմ։

Ալեն Սիմոնյանին չեմ կարող հրավիրել ո՛չ ստուդիա, ո՛չ մոթել, ո՛չ հոթել, որ այնտեղ «ուբիդիտ» անեմ։ Ես Ալեն Սիմոնյանին կտանեի «Ծղոտներ» ու այնտեղ «ուբիդիտ» կանեի, թե այդ գյուղերը ումն են։ Նման մարդկանց պետք է տանես «Ծղոտներ» ու այնտեղ «ուբիդիտ» անես, որ այդ հողերը քոնն են, «տավարի ծնունդ»»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ