Միտք 2 տարի առաջ - 16:35 15-04-2024

Հայաստանն ընդդեմ տարեց և անշարժունակ արցախցիների․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանն ընդդեմ տարեց և անշարժունակ արցախցիների:

Երևանում բնակվող տարեց արցախցիները չեն ստանում իրենց հասանելիք 50 հազարական դրամը: Միասնական սոցիալական ծառայություն-ը (այսուհետ` ՄՍԾ) գումարը պարբերաբար փոխանցում է բանկ: Բանկից ասում են, որ տարեց արցախցիները պետք է անձամբ բանկ ներկայանան, ինչն անհնար է, քանզի վերջիններս տեղաշարժվել չեն կարող` շարժունակ չեն: Ինքնին հասկանալի է, որ տեղաշարժվելու անընդունակության հետևանքով տարեց արցախցիները չեն կարող նաև նոտարական գրասենյակ այցելել, որպեսզի ազգականներին լիազորեն իրենց փոխարեն բանկում գործողություններ կատարել: Նոտարները, հիմնականում ծանրաբեռնվածության պատճառով, հրաժարվում են տնային այց կատարել, իսկ այցի հնարավորության դեպքում, տարեց արցախցիները պետք է շատ երկար սպասեն և անհամաչափ մեծ գումար վճարեն: Ստացվում է, որ տարեց արցախցիների համար բանկում իրենց տարանցիկ հաշվի վրա առկա գումարն անհասանելի է:

Ո՞րն է ելքը:
ՄՍԾ-ից հորդորում են «լեզու գտնել» բանկի հետ:
Բանկում խորհուրդ են տալիս «բարյացկամ» նոտար գտնել:
«Բարյացկամ» նոտար գտնելն անհնար է:

Կա մեկ այլ տարբերակ` գտնել «բարյացկամ» բանկ: Դրա համար տարեց արցախցիները պետք է այցելեն ՄՍԾ և փոխեն իրենց սպասարկող բանկը: Սակայն, ինչպես հասկացաք, տարեց արցախցիները շարժունակ չեն և, հետևաբար` ֆիզիկապես չեն կարող որևէ տեղ (այդ թվում` ՄՍԾ) այցելել: Բացի դրանից` ՄՍԾ-ից ավետում են, որ արցախցիների 50 հազարական դրամը փոխանցելու համար բանկերն ընտրվել են «ինքնաշխատ» եղանակով: Ըստ ՄՍԾ-ի, բանկերի նմանօրինակ ընտրությունը վերջնական է և ենթակա չէ փոփոխման: Այնուամենայնիվ, ՄՍԾ-ից խորհուրդ են տալիս զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Թեժ գիծ»` 114 հեռախոսահամարով: Այնտեղից տրամադրում են ՄՍԾ-ի ինչ-որ հեռախոսահամար, որից հեռախոսազանգերին ընդհանրապես չեն պատասխանում: Ավելին` ՄՍԾ-ի առկա բոլոր հեռախոսահամարներն են անհասանելի:

Խնդիրը մնում է չլուծված: Հայաստանի ողջ ենթակառուցվածքն անհաշտ պայքար է մղում տարեց և անշարժունակ արցախցիների դեմ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ