Ներքին 2 տարի առաջ - 18:20 05-04-2024

ԳՄ նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին

Երեկ՝ ապրիլի 4-ին, արձակագիր, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը գրառում էր կատարել ֆեսբուքյան իր էջում, անդրադառնալով Գրողների միության շենքի պետականացման խնդրին.

«Գրողների միության շենքը, ըստ թափառող լուրերի, թրքական դեսպանատան հեռանկարով են վերցնում, իսկ նկարիչների միության շենքը նրա կրտեր եղբոր, կամ հակառակը»։

Oragir.News-ը կապ հաստատեց Սպարտակ Ղարաբաղցյանի հետ, ով մեզ հետ զրույցում մեծ ցավով հիշատակեց նաև Մոնթեյի խոսքերը, դրանք կապելով այսօր մեր երկրում տիրող ծանր իրավիճակին․

«Դե, չակերտավոր բարեկամական երկրները, վերջիվերջո, պետք է դեսպանատներ ունենա՞ն, թե՞ չէ։ Այն ուղտը, որը մի օր պետք է չոքեր Երևանի դռանը, արդեն չոքել է։ Այս նույն անհանգստությունը Կոնսերվատորիայի համար է, վաղը Մատենադարանի համար կլինի։ Սրանք մեր մշակութային էջերն են, որոնք հերթի են դրած, որ կամաց-կամաց պետք է փակվեն։ Ու Մոնթեն ճիշտ էր ասում, որ Արցախը տալով, մենք թերթում ենք մեր պատմության վերջին էջը։ Հիմա մեր պատմության վերջին էջը թերթելու ժամանակն է»,- եզրափակեց հրապարակախոսը։

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին տեղեկության չի տիրապետում։

«Տեղյակ չենք, համենայնդեպս՝ մեզ ուղարկված փաթեթում նման բան նշված չէ»։

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ կապ հաստատել, ցավոք, չկարողացանք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում